Ring, Մատանի
- Titel
- Ring, Մատանի
- Beskrivning
- Ծառայության ընթացքում չէր թույլատրվում մատանի կրել․ միայն ամուսնական մատանի էր թույլատրվում, իսկ ես երկու ոչ ամուսնական մատանի էի կրում: Մեր գնդի հրամանատարը ամեն անգամ ինձ զգուշացնում էր, որպեսզի հանեի մատանիներս: Ծառայության ընթացքի կեսից ինձ աութինգի ենթարկեցին ու ամբողջ գունդը իմացավ, որ ես գեյ եմ: Հրամանատարը դրանից հետո միշտ հեգնանքով ասում էր, որ հիմա հասկանում է, թե ինչու եմ ես մատանիներ կրում, ու ձեռ էր առնում, որ ինձ կարելի է, քանի որ գեյ եմ ու ինձ հետ ամեն ինչ պարզ է: Ինձ համար այդ շրջանում իմ մատանիները պաշտպանողական բնույթ էին կրում, երբ նեռվայնանում էի անմիջապես խաղում էի դրանց հետ ու ավելի հանգստանում էի, բայց իրենց համար մատանի կրելը գեյ լինելու նշան էր դարձել: Հիմա ես այլևս ծառայության մեջ չեմ: Մատանիներիցս մեկը նվիրել եմ ինձ շատ հարազատ մի մարդու, իսկ մյուսը ինձ մոտ է ու երբեք մատիցս չեմ հանի, ինչ էլ ուզում է պատահի, որպես սիմվոլ` ծառայության ընթացքում կրած իմ բոլոր դաժան օրերի, ու, որ վերջապես ազատվել եմ այդ ամենից:
- Alternate Description
- It's not allowed to wear rings while you are in military service, except wedding rings, but I was wearing two rings which were not wedding rings. My regiment commander was always warning me to take them off. In the middle of my military service they "outed" me and everybody learned that I am gay. My commander would always say sarcastically that now he understood why I always wore my rings all the time, and that it was clear now because he knew I was gay. For me, my rings were defending me, I would play with them whenever I was nervous and they would help me calm down. But wearing a ring was a sign of being gay for them. I am not in my military service now. I gave one of the rings to a person who is very dear to me, and the other one is with me and I will always wear it no matter what happens as a symbol of the cruel days I had in military service and a sign that I survived it.
- Identifierare
- SE_UNSTRAIGHT_579
- Typ
- User contribution
- Åtkomsträttigheter
- accessible to public
- Status
- completed
- Redigerat datum
- 2017-01-23T11:23:50+01:00
- Skapat datum
- 2017-01-18T20:10:35+01:00
Del av Ring, Մատանի