Notebook, Նոթատետր
- Titel
- Notebook, Նոթատետր
- Beskrivning
- Ես ունեի մի մարդ, ում հետ շատ երկար եղել եմ հարաբերությունների մեջ, ու ես նոթատետրիս մեջ իրա մասին շատ բաներ եմ գրել: Վերջին երկու բանը, ինչ ես գրել եմ նոթատետրիս մեջ` իրեն ուղղված նամակներ են: Պահեր են լինում, երբ ես ուղղակի չէի կարողանում արտահայտել մտքերս, ու գրում էի իմ մտքերը նոթատետրի մեջ ու կարդում էի իր համար: Մենք բաժանվել էինք, ու հաջորդը օրը ես իրեն ասեցի, որ մենք պետք տեսնվենք ու ես իրեն նաև ասացի, որ պետք ա խոսեմ հետը, ինքը ասեց, որ հենց էտ պահին խոսեմ։ Ասացի, որ չեմ կարող խոսել, պետք է կարդամ: Ես սկսեցի կարդալ. բաներ կար, որոնց հետ համամիտ չէր ու փորձում էր ինձ ընդհատել։ Ասեցի՝ չէ սպասիր, ես մինչև վերջ կարդամ, հետո դու քո կարծիքը կարտահայտես: Կարդալիս ձայնս դողում էր: Մենք նստած էինք բակերից մեկի խաղահրապարակում, ու երբ ես ավարտեցի կարդալս՝ նա ինձ ջղայնացրես, ես շատ նյարդայնացա, շպրտեցի նոթատետրս ու առանց որևէ բան ասելու գնացի: Բայց մի քանի ժամ հետո ես հետ եկա ու վերցրեցի նոթատետրս, որովհետև իմ մի տարվա ամբողջ մտքերը, հիշողությունները այդ նոթատետրի մեջ էին ու շարունակում էին մնալ:
- Alternate Description
-
There was a person with whom I had a relationship for a long time and I have written many things about her in my notebook. Last two things I wrote in my notebook are letters to her. Sometimes when I could not express my thoughts I would write them down and read them to her.
We broke up and the next day I told her we should meet because I had something to tell her. She asked to tell her everything at that moment, but I said I could not speak my thoughts but had to read them to her. I started to read. She disagreed with many things and was trying to interrupt me, but I asked to wait until I finished reading and after that she could tell her thoughts. We were sitting next to the playground in the yard. When I finished reading she made me angry. I got very nervous and I threw the notebook and left without saying anything. After some hours I returned to get my notebook, because my thoughts and memories of the past year were, and still are in that notebook. - Identifierare
- SE_UNSTRAIGHT_583
- Typ
- User contribution
- Åtkomsträttigheter
- accessible to public
- Status
- completed
- Redigerat datum
- 2017-01-23T11:25:05+01:00
- Skapat datum
- 2017-01-18T20:19:09+01:00
Del av Notebook, Նոթատետր