Coffee cup, Սուրճի բաժակ
- Titel
- Coffee cup, Սուրճի բաժակ
- Beskrivning
- Ամառային մի օր սոց.հարցումներ անց կացնելու նպատակով մի սոցիոլոգիական ընկերության պատվերով գնացել էինք Նոր Երզնկա գյուղ: Այնպես ստացվեց, որ հարցվողներիցս մեկը գյուղի բախտ ու բաժակ նայողն էր, մոմ թափողը: Առաջարկեց հարցումից հետո արագ տեմպերով սուրճ խմել` բաժակս նայելու նպատակով: Դե իսկ ես, անհավատս, ում հետաքրքիր էր էս կնոջ խորամանկ հետևություններն իմ մասին լսելը, չհրաժարվեցի. հետաքրքիր էր: Ինձնից խոսք քաշելու իր ծուղակները, իր ամեն ասածին իմ համաձայնությունը ստանալու այդ տարեց կնոջ ջանքերը շատ զավեշտալի էին ինձ: Մտքումս զվարճանկում էի, երբ հանկարծ նրա մի խոսքը ինձ զվարճանալուց բացի այլ բանի մասին մտորելու առիթ տվեց. -Աղջիկ ջան, էս ո՞վ է էս տղեն, քեզ ամուսնանալու առաջարկություն պիտի անի: Ես լուռ ու խորամանկ ժպտում եմ: "Ախր այ տատի լա՞վ է, որ ես հիմա ընկերուհի ունեմ, դեռ ավելին` մենք ամուսնացել ենք",-խոսում եմ մտքումս: Դարպասից մտամոլոր դուրս եկա: Ինչու՞ այս կնոջ մտքով, եթե ինքը իրեն պայծառատես է համարում, չի կարող անցնել, որ ես սիրում եմ աղջկա, ամուսնացել եմ աղջկա հետ, համարում եմ նրան ինձ կողակից, ավելին` ոչ ընդունված զագսով, եկեղեցով, այլ տարօրինակ ձևով. (հիշում եմ այդ օրը, երբ ինձ առաջարկեցիր քո կինը լինելո, իսկ ես ընդունեցի առաջարկդ):
- Alternate Description
-
One summer day I went to take a survey in Nor Yerznka village with order from a sociological company. It turned out that one of the respondent's was a psychic of the village who read the future and summoned spirits. She offered me to have a quick coffee after the survey in order to read my coffee cup. I, being a sceptic, was interested to hear this woman's sly conclusions of me, so I did not reject her. The efforts that she made to trap and extract some words from my mouth, to have me agree with what she was saying, was very funny for me. I was enjoying in my mind this situation that suddenly something she said made me think:
- Lovely girl, who is this guy that is going to make marriage proposal to you?
I was slyly and quietly smiling, "oh, come on, grandma I have a girlfriend, and even more, we are married" - I was talking to her in my mind.
I left her place with many thoughts in my mind. Why this woman who thinks that she can see the future, couldn't even think that I could love a girl. I consider her to be my life partner, to be married to, even if not through an accepted way, neither Civil Marriage nor Church, but in a strange way. (I remember the day you asked me to marry you, and I accepted). - Identifierare
- SE_UNSTRAIGHT_587
- Typ
- User contribution
- Åtkomsträttigheter
- accessible to public
- Status
- completed
- Redigerat datum
- 2017-01-23T11:26:16+01:00
- Skapat datum
- 2017-01-18T20:25:58+01:00
Del av Coffee cup, Սուրճի բաժակ